երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
 82-ամյա կինը ընկել է վերելակի խցիկի վրա. միայն մեկ օր անց են նրա դին հայտնաբերել. ահասարսուռ դեպք Երեւանում

82-ամյա կինը ընկել է վերելակի խցիկի վրա. միայն մեկ օր անց են նրա դին հայտնաբերել. ահասարսուռ դեպք Երեւանում

Մանրամասներ Արգիշտի 11/3 շենքի վերելակի միջադեպից։ Նախնական տվյալներով, օգոստոսի 10-ին տվյալ շենքի 9-րդ հարկում 82 տարեկան կինը վերելակ է կանչել, իսկ երբ դուռը բացվել է, նա չի կողմնորոշվել, որ վերելակի խցիկը չկա և քայլ է արել դռներից ներս և ընկել վերելակի հորի մեջ՝ վերելակի տանիքի վրա և մահացել։

Կնոջ ընկնելուց հետո վերելակը ուժեղ դղրդյունով և մեջը եղած մեկ այլ կնոջ պատեպատ տալով իջել է 4-ից առաջին հարկ։ 82 տարեկան կնոջ որդին պատահարից հետո մեկ օր մորը փնտրելիս է լինում, մինչև պարզվում է, որ նրա դին վերելակի խցիկի տանիքին է։

  • Կիսվել: