շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ՝ նվեր Հայաստանին․ Ավանեսյան

620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ՝ նվեր Հայաստանին․ Ավանեսյան

620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ նվեր Հայաստանին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և տեղեկացրել, որ երեկ Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև ստորագրվել է եռակողմ պայմանագիր։

«Շնորհակալություն Նորվեգիայի Թագավորությանը և Մոդեռնա ընկերությանը՝ համավարակը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար։

Նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը: Շնորհակալություն թիմիս այս կարևոր և ոչ հեշտ գործը գլուխ բերելու համար»,-գրել է նախարարը և տեղադրել  #պատվաստումներըկյանքերենփրկում հեշտեգը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: