ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
6-րդ հարկից ընկած 2.5-ամյա երեխան վերջինն բուժզննումն է անցնում. ընտանիքն այս շաբաթ  կլքի Հայաստանը

6-րդ հարկից ընկած 2.5-ամյա երեխան վերջինն բուժզննումն է անցնում. ընտանիքն այս շաբաթ կլքի Հայաստանը

Սեպտեմբերի 5–ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5–ամյա Արվինը վերջին հետազոտության համար կրկին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում էր: Այս մասին եղտեկացնում է«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երեխայի մոտ ամեն ինչ կարգին:  Այն ժպիտի չափաբաժինը, որ տեսնում եք նկարներում մի մասն է այն դրական էներգիայի ու ուրախության, որ փոխանցվում է նրանից:

Հանգստի համար Հայաստան ժամանած Վիքսոմների ընտանիքն այս շաբաթ կլքի երկիրը: Երեխայի բուժման պրոսեցը կարելի է համարել ավարտված:

Ծնողների անունից ևս մեկ անգամ շնորհակալություն բոլորին, ովքեր անհանգստացած էին ու իրենց ուշադրության կենտրոնում էին պահում փոքրիկին: Շնորհակալություն նաև բժշկական թիմին, որոնք թույլ տվեցին հավատալ հրաշքներին»:

Հիշեցնենք, որ 2.5 տարեկան երեխան սեպտեմբերի 5-ին ընկել էր 6-րդ հարկից ու անգիտակից վիճակով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Փոքրիկի մոտ առկա էր զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ:

 

  • Կիսվել: