երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
 Երևանում կան նորակառույց թաղամասեր, որոնք միացված չեն գազամատակարարման ցանցին․ Տիգրան Ավինյան

Երևանում կան նորակառույց թաղամասեր, որոնք միացված չեն գազամատակարարման ցանցին․ Տիգրան Ավինյան

Երևանում իրականացվող բնակելի կառուցապատման աշխատանքները պայմանավորված են անշարժ գույքի առաջնային շուկայի նկատմամբ բարձր պահանջարկով, ինչը թարմեցնում և ավելացնում է առկա բնակֆոնդը՝ նաև վկայելով տնտեսական աճող ակտիվությունը: Այս մասին գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մյուս կողմից առկա կոմունիկացիոն ենթակառուցվածքների հզորությունը բավարար չէ սպառողների աճող թվին անխափան ծառայություններ մատուցելու համար:

Այսօր մեր քաղաքում կան նորակառույց թաղամասեր, որոնք միացված չեն գազամատակարարման ցանցին ենթակառուցվածքների սակավության պատճառով:

Քաղաքապետարանում հրավիրված խորհրդակցությանը խնդիրը քննարկեցինք ավագանու անդամների, վարչական շրջանների ղեկավարների, կառուցապատողների և ոլորտի պատասխանատու կառույցների ներկայացուցիչների հետ:

Կառուցապատողների հայկական ասոցիացիան արդեն իսկ 6.5 կմ երկարությամբ գազամատակարարման նոր ցանց է կառուցել, որը հնարավորություն ունի ընդլայնման:

Քաղաքապետարանն իր հերթին ամեն կերպ նպաստելու է այս գործընթացին՝ գազամատակարարումը և մյուս կոմունալ ծառայությունները Երևանի բոլոր բնակիչներին հասանելի դարձնելու համար»,-գրել է նա:

  • Կիսվել: