հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
50-ի մեջ՝ երկրորդը. լավաշը՝ լավագույն հացատեսակ. CNN

50-ի մեջ՝ երկրորդը. լավաշը՝ լավագույն հացատեսակ. CNN

CNN-ը հոդված է հրապարակել, որում նշված է, որ հայկական լավաշն ընդգրկվում է աշխարհի հիսուն լավագույն հացատեսակների շարքում:

Նշվում է, որ համապատասխան ցանկում լավաշը երկրորդ տեղում է:

 

«Երբ ձեր հայ սկեսուրը հարսանիքի ժամանակ լավաշը ձեռքին ձեզ մոտենա, չզարմանաք, քանի որ այն խորհրդանշում է առատություն և բարգավաճում: Թերևս դա է պատճառը, որ լավաշ թխելու պահանջում է նաև հարազատների մասնակցություն»,-ասված է հոդվածում։

CNN-ի հոդվածում նաև մանրամասն պատմվում է լավաշ թխելու գործընթացը՝ նշելով, որ հացատեսակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկում:

  • Կիսվել: