չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
480 գրամ քաշով ծնված փոքրիկն «Էրեբունի» ԲԿ ծննդատնից դուրս է գրվել 2 կգ քաշով

480 գրամ քաշով ծնված փոքրիկն «Էրեբունի» ԲԿ ծննդատնից դուրս է գրվել 2 կգ քաշով

480 գրամ քաշով ծնված և այժմ 2 կգ կշռող Սամվելը դուրս է գրվել «Էրեբունի» ԲԿ ծննդատնից: Այս մասին հայտնում են Էրեբունի ԲԿ-ից:

Նա ծննդատան նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում անցկացրել է 127 օր: Սա աննախադեպ արդյունք է ոչ միայն «Էրեբունի» ԲԿ ծննդատան նորածնային բաժանմունքի պատմության մեջ, այլև ամբողջ Հայաստանում:

Ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանը հղիին կեսարյան հատում էր կատարվել 26 շաբաթականում՝ մոր և նորածնի կյանքը փրկելու համար: Ներարգանդային սնուցման խնդիրներով ծնված փոքրիկի քաշը ծայրահեղ ցածր էր՝ 480 գրամ: 4 ամիս, 7 օր նորածնային բաժանմունքի բժիշկները, բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Պավել Մազմանյանի գլխավորությամբ պայքարել են Սամվելի կյանքի համար:

Սամվելն արդեն տուն է գնում հաղթանակած և առանց առողջական խնդիրների՛՛,-ասված է ԲԿ-ի հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: