ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
48-ամյա կինը հետախուզվում էր մեքենան արբած կամ 16 տարին չլրացած անձին հանձնելու համար

48-ամյա կինը հետախուզվում էր մեքենան արբած կամ 16 տարին չլրացած անձին հանձնելու համար

Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 25-ին, ժամը 17.50-ին, Երեւան քաղաքի Նոր Նորք թաղամասում հայտնաբերվել եւ Իջեւանի բաժին բերման է ենթարկվել 48-ամյա Արմինե Կ.-ն, որը Իջեւանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

  • Կիսվել: