ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
47 համարի ավտոբուսի վարորդին հայտարարվել է խիստ նկատողություն

47 համարի ավտոբուսի վարորդին հայտարարվել է խիստ նկատողություն

Համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է 47 համարի ավտոբուսային երթուղին սպասարկող ավտոբուսը երթևեկում մայթով։ Ավտոբուսի վարորդին վարորդին հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն՝ երթևեկության կանոնները խախտելու համար, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

«Սոցիալական ցանցերում և առանձին լրատվամիջոցներում տեղ գտած համար 47 ավտոբուսային ներքաղաքային երթուղու վարորդի՝ մայթի տարածքով երթևեկելու վերաբերյալ տեղեկացնում ենք, որ երթուղին սպասարկում է մասնավոր ընկերություն:

Միաժամանակ նշենք, որ ընկերության տնօրենի կողմից վարորդին հայտարարվել է գրավոր խիստ նկատողություն՝ երթևեկության կանոնները խախտելու համար», - հայտնել է քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը։

  • Կիսվել: