չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
43-ամյա կնոջը խոստացել են կրքոտ գիշեր՝ Մոցարտի հնչյունների ներքո, փոխարենը դաշտում, ատրճանակի սպառնալիքի ներքո սեռական ակտ կատարել ու հափշտակել մոտի գումարը

43-ամյա կնոջը խոստացել են կրքոտ գիշեր՝ Մոցարտի հնչյունների ներքո, փոխարենը դաշտում, ատրճանակի սպառնալիքի ներքո սեռական ակտ կատարել ու հափշտակել մոտի գումարը

Հունվարի 30-ին, Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա մի կին ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Ջրվեժում գործող «Ռիչ» հյուրանոցային համալիրի մոտ 2 տղամարդ առևանգել են իրեն, իրենից հափշտակել իր մոտ եղած գումարը և ատրճանակով սպառնացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոնդ Այվազյանը։

Տեղում կինը ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 00։20-ի սահմաններում Երևանի Բագրատունյաց պողոտայում իրեն են մոտեցել իրեն անծանոթ 2 տղամարդ և պայմանավորվել, որ 30 հազար դրամի դիմաց գնան «Մոցարտ» հյուրանոցային համալիր, որտեղ Մոցարտի հնչյունների ներքո սեռական հարաբերություններ կունենան «ամենագժական ձևով»։ 

Ինքը համաձայնվել է և նստել է նրանց ավտոմեքենան, սակայն «Մոցարտ»-ի փոխարեն իրեն տարել են Ջրվեժ գյուղ, դաշտամիջյան հատվածում կայանել են ավտոմեքենան ու նրանցից մեկը իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել, իսկ մյուս տղամարդը ավտոմեքենայի մեջ իր վրա ատրճանակ է ուղղել և սպառնալիքի տակ վերցրել իր մոտ եղած 48 հազար դրամը, այնուհետև իրեն իջեցրել են ավտոմեքենայից, թողել դաշտամիջյան հատվածում ու մեքենայով հեռացել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ պարզել են ենթադրյալ կասկածյալների ինքնությունը և ինչ մակնիշի ավտոմեքենայով են եղել։

Կասկածյալներից մեկին Կոտայքի մարզի գյուղերից մեկում ոստիկանները հայտնաբերել են և բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին։

Ոստիկանությունը ձեռնարկում է նրա հանցակցին և հանցագործության գործիք ատրճանակն ու կնոջից գողացված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանություն ահազանգած կինը «գիշերային թիթեռնիկ»-ներից է։

  • Կիսվել: