չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
417 քաղաքացի է բերման ենթարկվել անհնազանդության ակցիաների ընթացքում

417 քաղաքացի է բերման ենթարկվել անհնազանդության ակցիաների ընթացքում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանում առավոտյան սկսած անհնազանդության ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 417 քաղաքացի։

Ոստիկանությունից հայտնում են, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երեւանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել։

  • Կիսվել: