շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
410.43 գրամ չորացրած կանեփ՝ Գառնիի բնակիչներից մեկի սառնարանում

410.43 գրամ չորացրած կանեփ՝ Գառնիի բնակիչներից մեկի սառնարանում

Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Գառնիի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Գառնիի բնակիչներից մեկն իր տանն ապօրինի կերպով թմրանյութ է պահում և օգտագործում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Հարուցված քրեական գործի շրջանակներում դեկտեմբերի 6-ին Գառնիի բնակչի տանը կատարված խուզարկությամբ նկուղի սառնարանում գտնվող ապակե և պլաստմասե տարաների մեջ հայտնաբերվել է ընդհանուր 410.43 գրամ դեղնականաչավուն չորացված զանգված, ինչն ըստ տանտիրոջ հայտարարության՝ կանեփի չորացված զանգված է, ինքն է իրենց տան այգում ցանել և աճեցրել՝ անձնական օգտագործման համար:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: