երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
4-րդ կարգի վթարային շենքերի 51 բնակարանի բնակիչների համար մենք արդեն իսկ լուծել ենք բնակարանային խնդիր․ Ավինյան

4-րդ կարգի վթարային շենքերի 51 բնակարանի բնակիչների համար մենք արդեն իսկ լուծել ենք բնակարանային խնդիր․ Ավինյան

«Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 3 վթարային շենքերի բնակիչների հարցով այս պահի դրությամբ իրականացվել է 44 ընտանիքի վերաբնակեցման պրոցես»․ այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը։ 

«23-ին տրվել են բնակարաններ, 21-ին՝ բնակարանի գնման վկայագրեր։ Եվս 7 ընտանիքի հարց կլուծվի այսօր․ արդեն պատրաստ են բնակարանի գնման վկայագրերը։ Մնացած 12 ընտանիքների հետ աշխատանքները շարունակվում են»,- ավելացրեց Վահան Խաչատրյանը։

Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ, փաստացի, Արցախի 4-րդ կարգի վթարային շենքերի 51 բնակարանի բնակիչների համար արդեն իսկ լուծվել է բնակարանի խնդիրը, և հաջորդը կլինեն Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչները։

«Սա մեր ամենակարևոր հանձնառություններից մեկն է։ 4-րդ կարգի վթարային շենքերում ապրողները ամենօրյա վտանգի տակ են։ Մեր կարևորագույն խնդիրներից մեկն է այդ մարդկանց հարցերը և խնդիրները լուծել»,- հայտարարեց Տիգրան Ավինյանը։ 

  • Կիսվել: