շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
38 համակարգչային տեխնիկա Արարատի մարզին՝ հեռավար ուսուցումը կազմակերպելու նպատակով

38 համակարգչային տեխնիկա Արարատի մարզին՝ հեռավար ուսուցումը կազմակերպելու նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաքած համակարգչային տեխնիկայից 38-ը տրամադրվել են Արարատի մարզպետարանին՝ հայտնում է մարզպետարանի Ֆեյսբուքի էջը։

Նվիրաբերված սարքերը փոխանցվել են 16 դպրոցի երեք և ավելի երեխաներ ունեցող սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին՝ հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

 

 

  • Կիսվել: