երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
35 հազար ուսուցիչ պատրաստ է համակարգից դուրս գալ. ուսուցիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ

35 հազար ուսուցիչ պատրաստ է համակարգից դուրս գալ. ուսուցիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ

Ուսուցիչները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով թեթևացնել ուսուցչի ծանրաբեռնվածությունը, ատեստավորման թեստերը կազմել այնպես, որպեսզի մեծամասնությունը կարողանա հաղթահարել, ինչպես նաև փոխել 2֊րդ, 5֊րդ և 7֊րդ դասարանների դասագրքերի բովանդակությունը։

Ուսուցիչները կառավարությունում այսօր հանդիպել են դիմումների ընդունման վարչության պետի հետ, նրան են ներկայացրել իրենց պահանջներն ու դիտարկումները կամավոր ատեստավորման գործընթացի առնչությամբ: Նրանք հանդիպում են պահանջում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ուսուցիչները հայտարարեցին, որ եթե Փաշինյանն իրենց չընդունի, ապա դիմելու են ծայրահեղ քայլերի:

«35 հազար ուսուցիչ պատրաստ է դիմում գրել ու համակարգից դուրս գալ: Այս բոլորը օղակները սպառելուց հետո մենք ստիպված ենք այսօր դիմել վարչապետին, մենք մաքսիմում երկուշաբթի կտեղեկացնեն վարչապետի հետ հանդիպման մասին, այսինքն՝ հուսով եմ վարչապետն այս ամենը տեսնում եւ չի հրաժարվի մեզ հետ հանդիպումից հայտարարեց ուսուցիչներից մեկը»:

Հիշեցնենք, որ ուսուցիչները սեպտեմբերի 12-ին բողոքի ակցիա էին իրականացրել նաեւ ԿԳՄՍ նախարարության մոտ՝ պահանջելով փակել emis.am-ը եւ անցնել թղթային մատյաններին, քանի որ, ըստ նրանց, այդպիսով աշակերտների կրթական մակարդակը չի բարձրանում, իսկ իրենց աշխատանքի ծանրաբեռնվածությունը մեծանում է:

  • Կիսվել: