չորեքշաբթի, օգոստոս 17
17 / 8 / 2022
30 բուժաշխատող առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրեր է ստացել

30 բուժաշխատող առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրեր է ստացել

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագրեր է հանձնել առաջին 30 բուժաշխատողներին: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Լենա Նանուշյանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է. «Հաշվի առնելով բուժաշխատողների շարունակական կրթության նոր մոտեցումների անհրաժեշտությունը` Հայաստանում իրականացվում է շարունակական բժշկական կրթության համակարգի բարեփոխմանն ուղղված ռեֆորմ և անցում բուժաշխատողների ՇՄԶ կրեդիտային համակարգի: Ուզում եմ շեշտել, որ այս փոփոխությունները կարևոր են յուրաքանչյուր բուժաշխատողի մասնագիտական գործունեության ընթացքում հմտությունների, ունակությունների և գիտելիքների ձեռքբերման առումով` նրանց կողմից տրամադրվող բժշկական ծառայությունների որակի բարձրացման նպատակով, քանի որ միայն դրա միջոցով է հնարավոր բարեփոխումներ իրականացնել»:

Նշենք, որ առաջին անգամ մասնագիտական գործունեության հավաստագիրը տրվում է բարձրագույն և հետբուհական/միջին մասնագիտական կրթության և որակավորման փաստը հավաստող ավարտական փաստաթղթի տրամադրման պահից հաշված` 5 տարի ժամկետով։

 

 

 

  • Կիսվել: