երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Անահիտ Ավանեսյանը հավաստագրեր է հանձնել ԱՆ խորհրդատուներին

Անահիտ Ավանեսյանը հավաստագրեր է հանձնել ԱՆ խորհրդատուներին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր է հանձնել ԱՆ խորհրդատուներին` կրթության նոր մոտեցումների ամրագրման, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նպատակով:

Նախարարն ընդգծել է ՇՄԶ հավաստագրերի կարևորությունը, որը բուժաշխատողի մասնագիտական գործունեությունը շարունակելու թույլտվությունն է:

Հիշեցնենք` այն տրվում է օրենքով նախատեսված դեպքերում՝ ՇՄԶ կրեդիտներ հավաքելու և յուրաքանչյուր շրջափուլում առնվազն երեք տարվա մասնագիտական գործունեություն իրականացնելու համար: 2023 թվականի հունվարի 1-ից հավաստագիր չունեցող բուժաշխատողների հետ աշխատանքային պայմանագրերը կդադարեցվեն:

  • Կիսվել: