երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խորհրդարանն ընդունել է օրինագիծ արցախցի բուժաշխատողների հավստագրման հետաձգման մասին

Խորհրդարանն ընդունել է օրինագիծ արցախցի բուժաշխատողների հավստագրման հետաձգման մասին

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է «Բնակչության բժշկական օգնության եվ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որի համաձայն՝ Արցախից բռնի տեղահանված բուժաշխատողներին Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագրեր ստանալու համար ժամանակ է տրվում մինչեւ 2025թ. հունվարի 1-ը։

Ինչպես նշել է հիմնական զեկուցող, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, գործող օրենսդրությամբ Հայաստանի բուժաշխատողները աշխատանքի իրավունք ստանալու համար պետք է ունենան ՇՄԶ հավաստագիր։ «Այս օրինագծով մենք բացառություն ենք անում Լենային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողների համար մինչեւ 2025թ. հունվարի 1-ը։ Եվ այդ ընթացքում մենք հնարավորություն կունենանք օգնել մեր հայրենակիցներին կրեդիտներ հավաքել եւ հավաստագիր ստանալ»,- ասել է նա։

Փոխնախարարի տվյալներով՝ ներկա պահին 678 արցաղցի բուժաշխատողներ արդեն ուղեգրվել են վերապատրաստման, 96-ն արդեն ստացել են հավաստագրեր։ «Մինչեւ այս տարեվերջ կառավարությունը հատկացրել է 1 200 տեղ վերապատրաստման համար, անհրաժեշտության դեպքում հաջորդ տարվա համար նորից տեղեր կհատկացվեն։ Միաժամանակ աշխատանքի տեղավորման աշխատանք է տարվում, մենք քարտեզագրել ենք բոլոր թափուր տեղերը մարզերում, եւ մենք մեր հայրենակիցներին առաջարկում ենք զբաղեցնել այդ թափուր տեղերը, միաժամանակ լրավճարներ ենք սահմանել մարզերում աշխատանքի համար վեց ամսվա ընթացքում»,- ասել է նա։

  • Կիսվել: