շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
 30 ավտոբուսներից 28-ն արդեն Երևանում են

30 ավտոբուսներից 28-ն արդեն Երևանում են

30 ավտոբուսները, որ նախատեսված էր ներմուծել նախորդ պայմանագրի շրջանակներում, 28-ն արդեն Երեւանում են: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը:

«Մուս երկուսը այս շաբաթ նույնպես կտեղափոխվեն Երեւան եւ մատակարարը իր պարտականություններն ամբողջությամբ կտարած կլինեն: Սպասում ենք, որ այդ երկուսն էլ գան, մաքսազերծման աշխատանքները կատարենք, եւ ենթադրում եմ 15-20 օրում քաղաքապետի որոշումների նախագծերը կպատրաստենք, որպեսզի սկսենք սպասարկել»,-ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ նոր ավտոբուսային երթուղիներից մեկը պետք է անցնի Դավիթ Բեկով. «Այնտեղ ունենք որոշակի բաց Նոր Նորքից դեպի Էրեբունի  եւ նաեւ Շենգավիթ վարչական շրջանները կապող»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: