հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
28-ամյա վարորդը Չայնիի ոլորաններում կողաշրջված հայտնվել է հենապատին, կան վիրավորներ

28-ամյա վարորդը Չայնիի ոլորաններում կողաշրջված հայտնվել է հենապատին, կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Է.Մարտիրոսյանը իր վարած Nissan մանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 23 կմ հատվածում՝ Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե հենապատին ու մասամբ կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Է. Մարտիրոսյանն ու նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Գ. Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: