շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
28-ամյա տղամարդը Ներքին Շենգավիթի 15-րդ փողոցի տներից մեկից սառնարան է գողացել

28-ամյա տղամարդը Ներքին Շենգավիթի 15-րդ փողոցի տներից մեկից սառնարան է գողացել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հունիսի 25-ին, ժամը 08.45-ին, Ներքին Շենգավիթում հայտնաբերել և, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա մի տղամարդու։

Նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 02.00-ից 03.00-ն ընկած ժամանակահատվածում, պատուհանը կոտրելով՝ մտել է Ներքին Շենգավիթի 15-րդ փողոցի տներից մեկը և գողացել սառնարան:

Գողոնը վերցվել է:

Տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է քննություն։

  • Կիսվել: