Հայաստանը դատապարտում է Իրանի վրա հարձակումը և անհապաղ ապաէսկալացիայի կոչ է անում . Ալեն Սիմոնյան
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատապարտել է Իրանի վրա Իսրայելի հարձակումը և կոչ է արել կասեցնել իրավիճակի հետագա սրացումը:
«Խորապես մտահոգված եմ վերջին իրադարձություններով, մասնավորապես՝ այսօր վաղ առավոտյան Իրանի վրա միակողմանի հարձակմամբ։ Այս գործողությունը տեղի է ունեցել միջուկային բանակցությունների միջև ընկած ժամանակահատվածում և խաթարում է համաշխարհային ու տարածաշրջանային խաղաղության ջանքերը։
Հայաստանը դատապարտում է այս հարձակումը և անհապաղ ապաէսկալացիայի ու իրավիճակի խաղաղ կարգավորման կոչ է անում՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»,- X-ի իր էջում գրել է Ալեն Սիմոնյանը։