ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
28-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները պարզելու համար ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում

28-ամյա երիտասարդի սպանության հանգամանքները պարզելու համար ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հունիսի 9-ին, ժամը 17.15-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացել, որ Մայիսի 9-ի փողոցում կրակոցներ են հնչել։ Րոպեներ անց բաժնում հաղորդում է ստացվել արդեն «Շենգավիթ» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 28-ամյա երիտասարդ, որը մահացել է։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են տարբեր հրազենների կրակված պարկուճներ, գնդակներ և այլն։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

 

 

  • Կիսվել: