25 մասնագիտության գծով պետական բուհերում ուսանող չկա. ԳԹԿ փոխտնօրեն
Պետական և ոչ պետական բուհերում այս տարի հատկացված էր 2142 անվճար, 9984 վճարովի տեղ։ Միասնական քննությունների արդյունքներով բուհ է ընդունվել 9788 հոգի, այդ թվում ներբուհական քննության արդյունքներով։ Երկու փուլերի մրցույթների արդյունքով դուրս են մնացել 296 դիմորդ, որոնք ունեցել են դրական գնահատականներ, սակայն որևէ բուհ չեն ընդունվել։
Կ.Նասիբյանն ասաց, որ ավելի շատ ուսանողներ են ընդունվել ԵՊՀ-ն, երկրորդ տեղում Տնտեսագիտական համալասրանն է, երրորդ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, չորրորդ՝ Ճարտարապետության և շինարարարության ազգային համալսարանը, այոնւհետև՝ Բրյուսովի անվան պետական համալսարան, Բժշկական համալսարան, Մանկավարժական համալսարան, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, Հայ-ռուսական համալսարան, Վանաձորի պետական համալսարան։
Այս տարի ևս առավելություններ ունեն տնտեսական մասագիտությունները։
«25 մասնագիտության գծով պետական բուհերում ուսանող չկա»,- հայտարարեց Նասիբյանը։


