շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն

24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն

Մայիսի 29-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շարունակել են ուժեղացված հսկողության իրականացնումը Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Վաղ առավոտից մշտադիտարկվել են առերևույթ խախտում թույլ տված մարդատար տաքսի ավտոմոբիլները և կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցները:

Հիմնական խախտումներն են՝ ուղևորափոխադրումը կատարվել է առջևի նստատեղին միաժամանակ երկու ուղևորի նստեցումով, որոշ դեպքերում բացակայել է ախտահանիչ հեղուկը, վարորդը երթևեկել է առանց ձեռնոցի, առանց դիմակի, կամ սրահում հայտնաբերվել է կանգնած ուղևոր, որն իջեցվել է:

Տեղում իրականացվել է կանխարգելիչ միջոցառումներ, զուգահեռ վարորդների և ուղևորների շրջանում տարվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ:

Վերահսկողությունը շարունակվելու է ողջ օրվա ընթացքում:

Ընդհանուր առմամբ՝ պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մինչ օրս Տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572 ստուգում։

 
 
 
 
 
 
 
 
 
 

  • Կիսվել: