շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ

24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ

Հունիսի 13-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Վաղարշապատ, Աշտարակ, Կապան քաղաքներում, Մրգաշեն, Քանաքեռավան, Կարին, Մալիշկա, Սարիգյուղ, Այգեպատ, Վանանդ, Ոսկետափ և Արգավանդ գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 գյուրզա, 3 սահնօձ, 3 շահմար, 3 իժ, 3 անհայտ տեսակի օձ, 3 լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

  • Կիսվել: