երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
5 սահնօձ, 2 գյուրզա, 1 լորտու և 1 անհայտ տեսակի օձ․ փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

5 սահնօձ, 2 գյուրզա, 1 լորտու և 1 անհայտ տեսակի օձ․ փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Օգոստոսի 25-30-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Իջևան, Բերդ, Եղվարդ, Վեդի, Բյուրեղավան քաղաքներում, Նորապատ, Ջրահովիտ, Կարբի, Ագարակաձոր, Հովտաշեն, Դիտավան, Ձորաղբյուր, Ջրվեժ գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 1 լորտու տեսակի սողուն, 5 սահնօձ, 2 գյուրզա, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

  • Կիսվել: