չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
22 տարի շնորհիվ Հայոց Վեհափառ Հայրապետի ինքնազոհողության պայծառ լուսավառվեց կանթեղը Սուրբ Էջմիածնի

22 տարի շնորհիվ Հայոց Վեհափառ Հայրապետի ինքնազոհողության պայծառ լուսավառվեց կանթեղը Սուրբ Էջմիածնի

22 տարի առաջ այս օրն է Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը առաջնորդել հայկական եկեղեցին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«22 տարի առաջ, Աստծո ողորմությամբ և կամոք Ազգի, քրիստոնյա աշխարհի առաջին պաշտոնական՝ Արարատյան նախամեծար աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

22 տարի, հակառակ ներքին ու արտաքին բազմատեսակ փոթորիկների, Հայոց քաջ, բարի և իմաստուն Հայրապետը խաղաղությամբ և բազմարդյունությամբ առաջնորդեց Եկեղեցին Հայկական:

22 տարի Հայոց Վեհը Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ անշեղ հավատարմությամբ Իր երջանկահիշատակ Մեծ Հայրապետաց առաքելության, ճառագեց ու բաշխեց աստվածսիրություն, ազգասիրություն, հայրենասիրություն:

22 տարի՝ շնորհիվ Հայոց Վեհափառ Հայրապետի ինքնազոհողության, պայծառ լուսավառվեց կանթեղը Սուրբ Էջմիածնի:

Թող Ամենատես և Ամենակալ Աստված միշտ զորավիգ լինի Ազգիս Վեհափառ Հայրապետին՝ պարգևելով արևշատ երկար տարիներ, որպեսզի շարունակի կյանքի կոչել Իր երազներն ու տեսիլքներն ի շինություն մերազնյա հոգևոր կյանքի, ի զորացումն հավիտենական Հայաստանի», - գրել է Ասողիկ աբեղա Կարապետյանը։

  • Կիսվել: