շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
21-ամյա վարորդը Երևանում Toyota-ով կոտրել է խանութի երկաթե պարիսպն ու քարե սալիկների ցուցատախտակները․ կա վիրավոր

21-ամյա վարորդը Երևանում Toyota-ով կոտրել է խանութի երկաթե պարիսպն ու քարե սալիկների ցուցատախտակները․ կա վիրավոր

Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Տիգրան Բաբայանը իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա թիվ 33 հասցեում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել «Քարերի աշխարհ» խանութ սրահի երկաթե պարսպին, կոտրել այն, ապա բախվել քարե սալիկների ցուցատախտակներին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ 21-ամյա Արեն Ասրիյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: