կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
21-ամյա աղջիկն առևտրային կենտրոններից հագուստ է գողացել

21-ամյա աղջիկն առևտրային կենտրոններից հագուստ է գողացել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները անձնական ունեցվածքի գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրին Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների հետ:

Փետրվարի 14-ին Ծիծեռնակաբերդի խճուղու առևտրի կենտրոնում հայտնաբերեցին, գողություն կատարելու հիմքով ձերբակալեցին և Մալաթիայի բաժին տեղափոխեցին Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ, 21-ամյա մի աղջկա: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին ջինսե տաբատ և կանացի զգեստ:

Կատարվում է նախաքննություն:Բերման ենթարկվածը հայտնեց, որ հայտնաբերվածը գողացել է առևտրի կենտրոնի խանութ-սրահից: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնեց, որ 2022 թ. դեկտեմբերին ևս նույն խանութ-սրահից գողություն էր արել, ինչպես նաև 2022 թ. ընթացքում գողություններ էր արել Արշակունյաց պողոտայի առևտրի կենտրոնից:

  • Կիսվել: