երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
2024 թվականի աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 3-ից․ Փաշինյանը շփոթել էր

2024 թվականի աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 3-ից․ Փաշինյանը շփոթել էր

 Ամանորյա տոների կապակցությամբ 2024 թվականին ոչ աշխատանքային կլինեն հունվարի 1-ը և 2-ը: Հունվարի 3-ից կսկսվի աշխատանքային տարին:Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին հոդվածի համաձայն՝ Ամանորի և Ծննդյան տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը՝ ներառյալ:

Հունվարի 6-ին Սուրբ Ծնունդի և Հայտնություն տոնն է, այդ օրը ևս կլինի ոչ աշխատանքային:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ քաղաքացիների հարցերին առցանց պատասխանելու ընթացքում շփոթմամբ նշել էր, որ 2024 թ. աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 4-ից։ 

  • Կիսվել: