կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միայն վերջին երեք տարվա կտրվածքով 138024 ՀՀ քաղաքացի մեկնել է և չի վերադարձել հայրենիք

Միայն վերջին երեք տարվա կտրվածքով 138024 ՀՀ քաղաքացի մեկնել է և չի վերադարձել հայրենիք

 2023թ. հայկական անձնագրով մեկնել և չի վերադարձել 36512քաղաքացի։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Էլինար Վարդանյանը:

«Հայաստանի անձնագրով մեկնող և չվերադարձողների թիվը 10 տարվա կտրվածքով 291327 մարդ է։ Այս ընթացքում միայն 2020 թ-ին է ժամանողների թիվը գերազանցել մեկնողներինը՝ 42786-ով, ինչը պայմանավորված է եղել քովիդ համաճարակի համաշխարհային սահմանափակումներով։

Հատկանշանական է, որ 291327-ի գրեթե կեսը՝ 138024-ը Հայաստանից մեկնել և չի վերադարձել վերջին երեք տարիներին՝ 2021թ.՝ 73521քաղաքացի, 2022թ.՝ 27941քաղաքացի, 2023թ.՝ 36512քաղաքացի։

Մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ «Գրին քարտ» են երազում։ ԱՄՆ պաշտոնապես հրապարակած վիճակագրության մեջ ամփոփված է 2019-2021թթ «Գրին քարտի» համար դիմողների վիճակագրությունը։ 602359 դիմում է եղել դեսպանատուն ԱՄՆ-ում մշտական կեցության համար։

2021թ. 160965 մարդ դիմել է ԱՄՆ կեցության համար։ Այս մթնոլորտում կարելի է միայն ենթադրել, թե ինչ ծավալի է լինելու վերջին երկու տարվա դիմողների թիվը։

Հայաստանից «Գրին քարտի» դիմողների տոկոսը մի քանի անգամ գերազանցում է Վրաստանից և Ադրբեջանից դիմողների թիվը»,- գրել է Վարդանյանը։

  • Կիսվել: