երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2023 թ. 1-ին կիսամյակում ՔՏՀԱ տեսչական մարմնի ՝ 81-85 թեժ գծով ստացված ահազանգերի և հանրությունից ստացված բողոքների վիճակագրություն

2023 թ. 1-ին կիսամյակում ՔՏՀԱ տեսչական մարմնի ՝ 81-85 թեժ գծով ստացված ահազանգերի և հանրությունից ստացված բողոքների վիճակագրություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 𝟐𝟎𝟐𝟑 թվականի առաջին կիսամյակի ընթացքում  հանրությունից ստացել է 𝟑𝟒𝟓 բողոք։

Դրանցից 𝟐𝟎𝟖-ը վերաբերել է քաղաքաշինության, 𝟓𝟓-ը՝ տրանսպորտային անվտանգության, 𝟒𝟖-ը՝ էներգետիկայի և էներգասպառման, 𝟐𝟖-ը՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության, 𝟔-ը՝ գեոդեզիայի և հողօգտագործման բնագավառին։  

Հանրությունից ստացված բողոքներից  𝟏𝟎𝟔-ը Տեսչական մարմնին են հասցեագրվել թեժ գծի միջոցով։

Դրանցից 𝟓𝟐-ը վերաբերել է քաղաքաշինության, 𝟑𝟑-ը՝ տրանսպորտային անվտանգության, 𝟏𝟕-ը՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության, 𝟒-ը՝ էներգետիկայի և էներգասպառման բնագավառին։  

𝟐𝟎𝟐𝟑 թ․ 𝟏-ին կիսամյակում ստացված բողոքներից հիմնավոր են եղել 𝟏𝟒𝟕-ը, որից 𝟓𝟕-ը վերաբերել է քաղաքաշինությանը, 𝟑𝟕-ը՝ տրանսպորտային անվտանգությանը, 𝟑𝟎-ը՝ էներգետիկային և էներգասպառմանը, 𝟏𝟖-ը՝ տեխնիկական և հրդեհային անվտանգությանը, 𝟓-ը՝ գեոդեզիային և հողօգտագործմանը։  

Հանրությունից  ստացված բողոքներից լուծում  է ստացել 𝟏𝟎𝟓-ը, որից 𝟑𝟔-ը վերաբերել է քաղաքաշինությանը, 𝟐𝟗-ը՝ տրանսպորտային անվտանգությանը, 𝟐𝟒-ը՝ էներգետիկային և էներգասպառմանը, 𝟏𝟓-ը՝տեխնիկական և հրդեհային անվտանգությանը և 𝟏-ը՝ գեոդեզիային և հողօգտագործմանը։

  • Կիսվել: