երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2022-ին ԱՀԿ-ն կարող է հաստատել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը

2022-ին ԱՀԿ-ն կարող է հաստատել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը

2022 թվականին ԱՀԿ-ն կարող է հաստատել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը։ Դա կարվի դեղամիջոցի մասին տվյալները ստուգելուց հետո: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն։

Ըստ աղբյուրի՝ ԱՀԿ-ն լրացուցիչ տվյալներ է խնդրել Ռուսաստանից պատվաստանյութի որակի, անվտանգության և արդյունավետության վերաբերյալ։ Ակնկալվում է, որ դրանք կներկայացվեն մինչև 2021-ի դեկտեմբերի վերջը, որից կարճ ժամանակ անց ստուգման գործընթացը կավարտվի:

 

  • Կիսվել: