երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
2022-ին 857 երեխա հոսպիտալացվել է դեղորայքի, կենսաբանական նյութերի և ոչ բժշկական նշանակության նյութերի թունավոր ազդեցության հետևանքով

2022-ին 857 երեխա հոսպիտալացվել է դեղորայքի, կենսաբանական նյութերի և ոչ բժշկական նշանակության նյութերի թունավոր ազդեցության հետևանքով

Արդյո՞ք ձեր տանը դեղերը պահվում են անվտանգ վայրում: Հարցը հնչեցնում են ՀՀ առողջապահության նախարարությունից և տեղեկացնում, որ 2022 թվականին մինչև 17 տարեկան 857 երեխա հոսպիտալացվել է դեղորայքի, կենսաբանական նյութերի և գերազանցապես ոչ բժշկական նշանակության նյութերի թունավոր ազդեցության հետևանքով: Նրանցից 35-ը մինչև 1 տարեկան երեխաներ են:

«Հիշեք՝ փոքր երեխան կարող է հաբերը նմանեցնել կոնֆետի, իսկ հեղուկ դեղերը՝ քաղցր ըմպելիքի:

Ուստի`

-դեղերը, վիտամինները և բժշկական պարագաներն անհրաժեշտ է պահել  երեխաների համար անհասանելի վայրում,
-համոզվե՛ք, որ ձեզ հետ վերցվող դեղերը (պայուսակում, դրամապանակում, գրպանում կամ տարաներում) երեխաների տեսադաշտից հեռու են,
-երբեք մի՛ թողեք հաբեր կամ հեղուկ դեղեր սեղանի վրա, մահճակալի կողքին,
-միշտ կարդացե՛ք ներդիր թերթիկը` նախքան դեղը երեխային տալը,
-դեղերը պահե՛ք իրենց  տուփով` չշփոթելու համար,
-սովորեցրե՛ք երեխաներին դեղերի անվտանգության կանոնները», - նշված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: