շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
2022-ի հոկտեմբերի մարդահամարի տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2 մլն 932 հազար 731 է

2022-ի հոկտեմբերի մարդահամարի տվյալներով՝ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2 մլն 932 հազար 731 է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիճակագրական կոմիտե՝ կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:

Նշվել է, որ նախորդ տարվա ծրագիրն իրականացվել է ամբողջությամբ՝ նախատեսված 473 միջոցառումը կատարվել է: Տարածվել է 20 վիճակագրական ժողովածու, 67 տեղեկագիր, 24 տեղեկատվական ամսական զեկույց:

2022թ. հոկտեմբերի 13-22-ը ՀՀ-ում անկախությունից ի վեր տեղի ունեցած 3-րդ մարդահամարի արդյունքներով, որն առաջին անգամ անցկացվել է համակցված մեթոդով, ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2022թ. հոկտեմբերի 13-ի դրությամբ կազմել է 2 932 731 մարդ:

Նշվել է նաև, որ 2023թ. հոկտեմբերի 11-31-ն անցկացվել է փորձնական գյուղատնտեսական հաշվառում, իսկ հիմնական համատարած հաշվառումը, որը թվով 2-րդն է ՀՀ-ում, կանցկացվի 2024թ. հոկտեմբերին:

  • Կիսվել: