երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
2021 թ. առաջին եռամսյակում Հայաստանը լքել ու չի վերադարձել 63 713 ՀՀ քաղաքացի. ՀՀԿ

2021 թ. առաջին եռամսյակում Հայաստանը լքել ու չի վերադարձել 63 713 ՀՀ քաղաքացի. ՀՀԿ

Հայաստանի Հանրապետական կուսակցության Հանրային ընդունարանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, հայտնում է՝

ՀՀ քաղաքացիները զանգվածաբար լքում են երկիրը:

2021 թվականի առաջին 6 ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել մոտ 22.000 քաղաքացի։ Ցուցանիշը ռեկորդային է անցած 4 տարիների նույն ժամանակահատվածի համեմատ:

2021 թ․ առաջին 6 ամիսներին մոտ 300 հազար մարդ Ռուսաստանում օրինական կարգավիճակ ստանալու գործընթաց է սկսել։ Իսկ անցած տարի նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը 200 հազարից քիչ էր:

2021 թ. առաջին եռամսյակում Հայաստանը լքել ու չի վերադարձել 63 713 ՀՀ քաղաքացի։ Նույն ցուցանիշն 2020 թ․-ին, 11 հազար էր, 2019-ին՝ 3000, 2018թ-ին` 5200։

2021 թվականի հունվար-սեպտեմբերին երկրից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը 103 հազարով ավելին է եղել, քան ժամանածներինը։
Արտագաղթի ահագնացող տեմպերը հանգեցնելու են բնակչության թվի անխուսափելի նվազմանը։

 

  • Կիսվել: