կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
2021-ին ՀՀ-ում մահացության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է նոյեմբեր ամսին

2021-ին ՀՀ-ում մահացության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է նոյեմբեր ամսին

2021 թ-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում կենսունակության ցուցանիշը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը կազմել է 5,9 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 5,6 տոկոսի համեմատ:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյաների՝ մահացության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է նոյեմբեր ամսին՝ 4 577, նույն ամսում ծնվել է 3 305 մարդ, ընդ որում՝ կորոնավիրուսից մահացության դեպքերը կազմել են 1 324:

Քովիդից մահացության բարձր ցուցանիշ արձանագրվել է նաև անցած տարվա փետրվար և հոկտեմբեր ամիսներին, համապատասխանաբար՝ 773 և 794 դեպք: Վիճակագրության համաձայն՝ քովիդից ամենաքիչը Հայաստանում մահացության դեպքեր արձանագրվել է հուլիսին՝ 90 դեպք:

2021թ-ին ամուսնությունների ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է փետրվարին՝ 1 746 ամուսնություն, ամուսնությունների բաձր ցուցանիշն արձանագրվել է նաև հոկտեմբեր ամսին, երբ գրանցվել է 1 677 ամուսնություն: Ամուսնալուծությունների առումով ամենաբարձ ցուցանիշները արձանագրվել են ամռան ամիսներին՝ օգոստոսին՝  452 դեպք և հուլիսին՝ 437 դեպք:   

  • Կիսվել: