կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
2020թ. լինելու է նորանոր նվաճումների, հաղթանակների և նշանակալից ձեռքբերումների տարի. ԱԳՆ

2020թ. լինելու է նորանոր նվաճումների, հաղթանակների և նշանակալից ձեռքբերումների տարի. ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում տեղ է գտել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորանք:

«ՀՀ ԱԳՆ ողջ անձնակազմի անունից ցանկանում ենք շնորհավորել բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Իրապես, անցնող տարին նշանավորվեց արտաքին քաղաքական ոլորտում նշանակալի ձեռքբերումներով, ինչը մեր միասնականության, հավաքական ջանքերի և համատեղ աշխատանքի արտացոլանքն է:

Լիահույս ենք, որ 2020թ. լինելու է նորանոր նվաճումների, հաղթանակների և նշանակալից ձեռքբերումների տարի, և մեզանից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենալու պետականակերտ այդ գործունեության մեջ:

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս գալիք տոների կապակցությամբ՝ մաղթում ենք ողջ հայ ժողովրդին խաղաղություն, երջանկություն ու մեր հպարտությունը մարմնավորող պետության ամրապնդում ու հզորացում»,- նշված է գրառման մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: