հինգշաբթի, դեկտեմբեր 12
12 / 12 / 2024
2013թ-ին ես էլ էի մասնակցում տրանսպորտի թանկացման դեմ ցույցերին. փոխքաղաքապետ

2013թ-ին ես էլ էի մասնակցում տրանսպորտի թանկացման դեմ ցույցերին. փոխքաղաքապետ

2013թ-ին ես էլ էի մասնակցում տրանսպորտի թանկացման դեմ ցույցերին, բայց ասում էինք՝ լավ որակ բերեք, նոր թանկացրեք: Այս մասին այսօր, անդրադառնալով տրանսպորտի փոխադրավարձի թանկացմանը, ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

՛՛Շատ մեծ տարբերություն կա այն տրանսպորտային համակարգի միջև, որ գործում էր 2013թ-ին, ու այսօրվա համակարգի միջև: Ես ինքս էլ եմ մասնակցել այդ ցույցերին։ Իրարից շատ տարբեր են առնվազն շարժակազմերի առումով, ինչը չի նշանակում որ հիմա մեր պատկերացրած տրանսպորտային համակարգն է։ Պատահական չէր, որ ասացի՝ ես էլ եմ 2013-ին այդ ցույցերին մասնակցել։

Իմ պահանջը այդ օրվա քաղաքային իշխանություններից այն չէր, որ առհասարակ բացառված է՝ չպետք է թանկանա։ Ասում էինք, եթե գազել է, որ մի նոր որակ չկա, ի՞նչն եք թանկացնում։ Ասում էին թանկացնենք, որ լավ որակ բերենք, մենք էլ ասում էինք՝ բերեք նոր թանկացրեք։ Հիմա այդ գազելները էլ չկան՛՛,- ասաց Գրիգորյանը։

  • Կիսվել: