ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
20 հազար դիմակ՝ Երևանի բուժհաստատություններին

20 հազար դիմակ՝ Երևանի բուժհաստատություններին

Երևանի քաղաքապետարանի և «Լը Լաբողատուաղ Սեղվիե» (ֆրանսիական «Սեղվիե» դեղագործական ընկերություն հայաստանյան ներկայացուցիչ) ընկերության միջև հաստատված համագործակցության շնորհիվ քաղաքապետարանին տրամադրվել են բժշկական դիմակներ, ձեռնոցներ, քլորի ախտահանիչ լուծվող հաբեր և ձեռքերի ախտահանիչ սփրեյներ:
 
Ի դեպ, վերոնշյալ ընկերության հետ համայնքն առողջապահական կրթական և ուսուցողական համագործակցության տարբեր ծրագրեր է իրականացրել այցելուների, բժիշկների, ինչպես նաև մանկավարժների շրջանում: 
 
Բացի այդ, Երևանի քաղաքապետարանն այս օրերին համայնքային բուժհաստատություններին լրացուցիչ 300 լ ձեռքերի ախտահանիչ հեղուկ, 6000 միանվագ ոչ մանրէազերծ խալաթ, 45.000 միանվագ ոչ մանրէազերծ ձեռնոց, ինչպես նաև 20.000 դիմակ է տրամադրել:

  • Կիսվել: