ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
20-ամյա երիտասարդը ստել էր, թե իրեն դանակահարել են «Հարսնաքարի» տարածքում. դանակահարողը ներկայացել է

20-ամյա երիտասարդը ստել էր, թե իրեն դանակահարել են «Հարսնաքարի» տարածքում. դանակահարողը ներկայացել է

Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, թե որտեղ և ինչ հանգամանքներում է սեպտեմբերի 16-ին դանակահարվել 20-ամյա Արման Թադևոսյանը, ով «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, հիվանդանոցում վերջինս հայտնել էր, որ դանակահարվել է Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գործող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում։ 

Ոստիկանները պարզել են, որ նրա հայտնած տեղեկությունը դանակահարության վայրի մասին իրականությանը չի համապատասխանել և ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նա դանակահարվել է Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 38/21 հասցեի մոտ, և նրան դանակի հարվածներ է հասցրել Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 18-ամյա Էդմոն Պարսամյանը։ 

Վերջինս ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք, որտեղ էլ այնուհետև ստորագրություն է վերցվել։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները վիրավորից փորձել են պարզել, թե ինչու է հայտնել, որ դեպքը տեղի է ունեցել «Հարսնաքար ռեստորանային համալիրի տարածքում։ Վերջինս պատասխանել է. «Ցավերի մեջ եմ եղել, չեմ իմացել, գուցել շփոթել էի տեղը»։

  • Կիսվել: