Կրшկոցներ՝ Արտաշատում. 16-ամյա անչափահասը մի քանի կրակոց է արձակել 18-ամյա երիտասարդի ուղղությամբ. նրանց որոնում են
Հունիսի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ՆԳՆ Պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Արտաշատի պահպանության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը ժամը 12։45-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գործող «Արդշինբանկ» երկրորդ մասնաճյուղում ծառայություն կատարելու ժամանակ ոստիկանը ձայներից մոտեցել է բանկի մուտքի դռանը և տեսել է, որ երկու անծանոթ երիտասարդներ հայհոյանքներ տալով վազում են մեկ անծանոթ երիտասարդի հետևից և բանկի վերջնամաս հասնելով փախչող երիտասարդը պայուսակից հանում է ատրճանակ և երեք անգամ կրակոց արձակում իր հետևից վազող այդ երկու երիտասարդների ուղղությամբ, որից հետո էլ կրակոց արձակած երիտասարդը շարունակում է վազել դեպի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցով՝ «Իդեալ» շինանյութի խանութի ուղղությամբ, իսկ մյուս երկու երիտասարդներից մեկը, ում դեմքի շրջանում եղել է վնասվածք, անցնելով փողոցի դիմացի հատված, նստել է սև գույնի «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի ղեկին և Օգոստոսի 23 փողոցից վարելով ավտոմեքենան դեպի Աթարբեկյան փողոց՝ Երևան-Երասխ մայրուղու ուղղությամբ, հեռացել է դեպքի վայրից, հաղորդում է Shamshyan.com-ը:


