հինգշաբթի, հունիս 13
13 / 6 / 2024
18-ամյա Գրիգոր Մանուկյանը Գինեսի ռեկորդ է սահմանել՝  նվիրելով 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին

18-ամյա Գրիգոր Մանուկյանը Գինեսի ռեկորդ է սահմանել՝ նվիրելով 44-օրյա պատերազմում զոհված հերոսներին

Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ 18-ամյա Գրիգոր Մանուկյանը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել՝ ձգումներ կատարելով երկու շարժվող բեռնատարների միջև: Տեղեկությունը հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքը:
 
Նա 44 ձգում է կատարել բեռնատարների միջև տեղադրված ձողի վրա` գերազանցելով իտալացի Տացիո Գավիոլիի սահմանած ռեկորդը (35 ձգում)։
 
«Կարծում եմ՝ կարող էի թիվը հասցնել 50-ի, բայց որոշեցի կանգ առնել 44-ի վրա», - ասել է Գրիգոր Մանուկյանը:
 
Նա իր ռեկորդը նվիրել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների լուսավոր հիշատակին։

  • Կիսվել: