երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
15 նոր միկրոավտոբուս՝ Գյումրիի երթուղային ցանցի համալրման համար

15 նոր միկրոավտոբուս՝ Գյումրիի երթուղային ցանցի համալրման համար

Նոր միկրոավտոբուսները, որոնք արդեն Գյումիրում են, նախատեսված են 22 համարի երթուղու սպասարկման համար, հայտնում են Գյումրիի համայնքապետարանից։

«Հուսով եմ, ձեռք բերված այս 15 մեքենաներով կկարողանանք լրացնել այն բացը, որ առկա է 22 համարի երթուղայինների սպասարկման գործում: Ներկայումս 22 համարի երթուղին սպասարկվում է ՍՊԸ-ի կողմից, հին մեքենաներ են, բնակիչների կողմից պարբերաբար բարձրաձայնվում է խնդրի մասին, մասնավորապես, մեքենաների մաշված լինելու մասով: Հիմա արդեն ձեռք ենք բերել, մեքենաները մեր քաղաքի բնակիչների համար են, որակյալ ծառայություններ մատուցելու համար են: Մեքենաները շահագործվելու են «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից»,-իր խոսքում նշել է Վ.Սամսոնյանը:

Նշվում է, որ ևս 8 միկրոավտոբուս ձեռք էր բերվել այս տարվա փետրվար ամսին։

Միկրոավտոբուսները շահագործվում են «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից: ՓԲԸ-ն բացվել է Գյումրու համայնքապետարանին կից:

  • Կիսվել: