ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
15-ամյա պատանին դանակահարել է 17 եւ 19-ամյա տղաներին․ Նա բերման է ենթարկվել

15-ամյա պատանին դանակահարել է 17 եւ 19-ամյա տղաներին․ Նա բերման է ենթարկվել

Այգավան գյուղի գերեզմանատան մոտ մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին դանակահարել էր նույն գյուղի բնակիչ 15-ամյա պատանին: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Մարտի 11-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 17 և 19 տարեկան երկու երիտասարդներ:

Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ժամը 14.30-ի սահմաններում Այգավան գյուղի գերեզմանատան մոտ մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածներին դանակահարել էր նույն գյուղի բնակիչ 15-ամյա պատանին:Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: