երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
1213 հայկական բեռնատար Վերին Լարսում սպասում է ռուս-վրացական սահմանով անցնելուն

1213 հայկական բեռնատար Վերին Լարսում սպասում է ռուս-վրացական սահմանով անցնելուն

Ավելի քան 1,2 հազար հայկական բեռնատարներ սպասում են ռուս-վրացական սահմանով անցնելուն Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետում:
 
Ըստ վերջին տվյալների՝ ընդհանուր առմամբ հերթում գրանցվել է 3102 բեռնատար տարբեր երկրներից, որից 1213- ը՝ Հայաստանից:
Խցանումների պատճառը Ռուսաստանի՝ զբոսաշրջային նպատակներով Վրաստան և Հայաստան ուղևորվող քաղաքացիների մեծ հոսքն է: Սահմանը հատելու գործընթացը որոշ օրերին տևում է մինչև 8 ժամ։
 

  • Կիսվել: