հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
100 զինվորների աճյուններ ճանաչվել են հոլանդացի գործընկերների օգնությամբ. նախարար

100 զինվորների աճյուններ ճանաչվել են հոլանդացի գործընկերների օգնությամբ. նախարար

Արցախում 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների շուրջ 100 փորձանմուշներ նույնականացվել են հոլանդացի մասնագետների օգնությամբ։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Գործընթացն ավարտված է։ Ներկայումս մեզ մոտ փորձանմուշներ չեն մնացել, որոնք չեն հետազոտվել կամ նույնականացման հերթում են գտնվում», - ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով` ցավոք, մնում են մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ ԴՆԹ հետազոտություն իրականացնել հնարավոր չէ։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի տվյալների համաձայն` 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է:
Անհետ կորած է համարվում 199 զինծառայող և քաղաքացիական անձ։

  • Կիսվել: