հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ՝ կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը. նախարար

10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ՝ կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը. նախարար

Այսօր կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահ Մարգարիտա Խաչատրյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը։

«10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ` այսօր տիկին Խաչատրյանը մահացել է Երևանի հիվանդանոցներից մեկում:

Ցավակցում եմ մեր գործընկերոջ ընտանիքին, ինստիտուտի անձնակազմին անժամանակ մահվան կապակցությամբ:

Մի՛ հավատացեք մոլորեցնողներին, կրե՛ք դիմակ, պահե՛ք հեռավորությունը, եղե՛ք առողջ»,– գրել է նա:

 

 

 

  • Կիսվել: