երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
10 բեռնատարներում չհնացող պարենային սնունդ է, նաև գեներատորներ, արևային պանելներ. Փարիզի քաղաքապետ

10 բեռնատարներում չհնացող պարենային սնունդ է, նաև գեներատորներ, արևային պանելներ. Փարիզի քաղաքապետ

Մենք Արցախ ենք ուղարկել 10 բեռնատար, որոնք պարունակում են չհնացող պարենային սննդի միջոցներ, երեխաների սնունդ, կաթի փոշի, նաև գեներատորներ, արևային պանելներ, այն ամենը, որը հանարավորություն կտա ձեզ դիմադրել: Այս մասին Սյունիքի մարզում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայից ուղարկված 10 բեռնատարներով շարասյունը ուղեկցել է Կոռնիձորի սահմանային հատված:

Ըստ քաղաքապետի մարդասիրական օգնությունը նախատեսված է Արցախի 6 քաղաքների համար, որոնք դեկտեմբերից շրջափակման մեջ են:

«Մեր ուղերձը հստակ է և պարզ, մենք նախևառաջ կոչ ենք անում հարգել միջազգայիյն իրավունքը»,- ասել է նա:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: