երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
1 զոհ, 4 վիրավոր․ Իջևան-Սևան-Երևան ճանապարհին բախվել է 3 մեքենա

1 զոհ, 4 վիրավոր․ Իջևան-Սևան-Երևան ճանապարհին բախվել է 3 մեքենա

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 16։50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 105 կմ հատվածում բախվել են «Mercedes», «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկներն ու փրկարարները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

  • Կիսվել: